Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
Հունվարի 9-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ժամանակ հատկացրեց զբոսաշրջիկներին վանող ոսկեջրած աթոռներով, բայց խայտառակ վիճակում գտնվող ռեստորանների զուգարաններին և սպառնաց սնանկացնել դրանք...Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս պարոն Փաշինյանը չպարզաբանեց, թե որ ռեստորանը նկատի ունի...
Եթե ասում են՝ "Թատրոնը սկսվում է կախիչից", ապա երկրիրն էլ ՝ մաքսատնից...
Պարոն Փաշինյանը, ով սպառնում էր փակել անհատներին պատկանող ռեստորանները և գազալցակայնները տեղյա՞կ է, թե ինչ խայտառակ վիճակում են գնտվում մեր մաքսատների զուգարանները...Մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում և մեկնում Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետերով...Այս օրերին Ամանորը Վրաստանում անցկացրած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներից շատերի պես իմ ընկերներից շատերը ևս , ում "բախտ" էր վիճակվել մեքենաներով հատել հայ-վրացական սահմանը խայտառակ պատմություններ են պատմում Բագրատաշենի և Բավրայի մաքսատների զուգարանների մասին..Ըստ ականատեսների՝ այնտեղ բացակայում են պարոն Փաշինյանի նշած բոլոր քաղաքակրթական նորմերը. զուգարանների դռների մեծ մասը չունեն փականներ՝ դռները չեն փակվում, չկա զուգարանի թուղթ, բացակայում է ջուրը...
Ստացվում է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկն առաջինը ինչի հետ առնչվում է Հայաստանի տարածքում՝ առանց փականներով դռների, առանց տարրական հիգիենիկ պայմանների զուգարաններն են...Այսքանից հետո, պարոն Փաշինյանը, ում կողմից ղեկավարվող կառավարության անմիջական վերահսկողության տակ են գտնվում մեր մաքսատները և որտեղ տիրող իրավիճակի համար պատասխանատու է հենց իր կառավարությունը իր աչքում չի նկատում մի ահռելի գերան, բայց չմատնանշելով կոնկրետ "մեղավոր" ռեստորանատիրոջ աչքում գտնվող չոփը փորձում է վերջինիս մեղադրել զբոսաշրջային սաբոտաժի մեջ...
Հ.Գ.Կարգի հրավիրեք Բագրատաշենի և Բավրայի մաքսատների զուգարանները և հետո նոր խոսեք անհատներին պատկանող օբյեկտների զուգարանների անքաղաքակիրթ լինելու մասին...