00:00:00

Ոստիկանության կողմից որպես անհայտ որոնվող 24-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. նա հիվանդանոցում մահացել է

19:08, 11 հունվար 2020 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է ցած նետվել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հրազդանի կիրճից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղ ժամը 00:35-ի սահմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Գրիգորյանն էր, ոնց ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր