00:00:00

Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը

16:38, 11 հունվար 2020 Պատահարներ

Այսօր` հունվարի 11-ի առավոտյան, ժամը 07:53-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում անտառն այրվում է։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` Դսեղի անտառտնտեսության 15 աշխատակից, Կաճաճկուտ գյուղի 12 բնակիչ և փրկարար ծառայության 25 հրշեջ-փրկարար։ Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 40-50 հա։ Այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ Տաք ու չոր ձմռան հետևանքը զգացել են նաև դիլիջանցիները։ ԱԻՆ–ը միանգամից երկու ահազանգ է ստացել, որ Դիլիջանի տարբեր հատվածներում այրվում են 5 հա և 200 քմ կանաչապատ տարածքներ։ Բարեբախտաբար, այստեղ հրշեջ-փրկարարներին արդեն հաջողվել է մեկուսացնել ու մարել հրդեհները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր