00:00:00

Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան

21:16, 11 հունվար 2020 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանին, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31