00:00:00

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

14:26, 11 հունվար 2020

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային հեռուստատեսությունից»։ Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե՝ պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ  արել՝ որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։ «2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետությա նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=DjIFyO41Ym8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր