00:00:00

Հրդեհ՝ Գյումրիում գտնվող ավտոտնակների տանիքներում

19:27, 07 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 7-ին, ժամը 16:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող ավտոտնակների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել են ավտոտնակներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 32 քմ), իսկ մյուս ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր