00:00:00

10 — ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան կախված էին գտել դռան փականից

17:22, 07 հունվար 2020

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել էին դռան փականից կախված: Սուրբ Աստվածամայր բժշխական կենտրոնի  մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը հայտնում է, որ երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր