00:00:00

«Այստեղ ազգային անվտանգության վտանգներ չկայի՞ն». Կարեն Վրթանեսյան

11:06, 07 հունվար 2020

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հայտարարում ես, որ խոսքի ազատությունը վտանգում է ազգային անվտանգությունը, ստացվում է, որ այսօր 1-2 ադրբեջանական ֆեյք կարող է, մի քանի գրառում անելով, Հայաստանը վերածել Ստալինի ժամանակվա ԽՍՀՄ-ի։ Բարդ բան չէ Բաքվից ֆեյքեր գրանցելը և դրանց հայկական մեդիադաշտում խաղացնելը։ Միշտ էլ արել են, այդ թվում և իբր նիկոլական ֆեյքեր են աշխատացրել մեր թշնամիները։ Մի հարց էլ. երբ Նիկոլը հայտարարում էր, թե Արցախում ինչ-որ դավադիր ուժեր կան և այդ հայտարարությունից օգտվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հնարավոր ցանկացած սադրանքը հայկական կողմի վրա բարդելու համար, այստեղ ազգային անվտանգության վտանգներ չկայի՞ն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր