00:00:00

Վիճաբանություն-դանակահարություն՝ Շիրակում. կան վիրավորներ

23:44, 06 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակիչներ՝ 26-ամյա Վարդան Մխիթարյանը և 17-ամյա Արթուր Մ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Կումայրիի ոստիկանություն են բերման ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Թութունջյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր տնակի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մխիթարյանը դանակով հարվածել է իր որդու՝ 17-ամյա Կորյուն Թ-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Վ. Մխիթարյանը դանակով հարվածել է իր եղբոր որդու՝ Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արշալույս Թութունջյանին։ Ինքը, այդ ամենը տեսնելով, վերցրել է խոհանոցային դանակը և հարվածել Վ. Մխիթարյանին, ով կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, իսկ նույն դանակով հարվածել է Ա. Մխիթարյանին, վերջինս էլ շրջանում ստացած վնասծքներով տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց։ Ա. Թութունջյանը հայտնել է, որ ինքը վիճաբանության ժամանակ գլխի շրջանում ստացել է վնասվածք։ Ա. Թութունջյանը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը, որից հետո նրան տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր