00:00:00

«Ադրբեջանին դեռ չենք անցնել». վարչապետը խմբագրել է գրառումը

22:45, 06 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբագրել է ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ ՀՀ-ն անցել է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Խմբագրված տարբերակում արդեն ՀՀ վարչապետը գրել է. «Ուշադրություն. գրառումը խմբագրվել է: Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր