00:00:00

Երևանյան բնակարանում հրդեհից հետո հայտնաբերվել է կնոջ այրված դի

22:13, 06 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 6-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 քմ կենցաղային իրեր, իսկ հատակին հայտնաբերվել է Աննա Ի.-ի (ծնված 1935 թ.) այրված դին: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը դեպքի վայրում մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր