00:00:00

Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին

21:45, 06 հունվար 2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ: Վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում: «Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրվա կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր