00:00:00

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղան, ում հայտնաբերել են դռան փականից կախված, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

18:11, 06 հունվար 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է ղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։ Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է՝ իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց, և ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր ն նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր