00:00:00

Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու. Սուրեն Սարգսյան

17:17, 06 հունվար 2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության: 1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը: 2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենակու նաև վերընտրվելու հնարավորության վրա: (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով): 3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել: 4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում: 5. ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա: 6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա: 7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն ներքին ընդվզումը թուլանալու է: 8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը: 9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը: 10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն, իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո: 11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի: 12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար: 13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար: 14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում: 15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր