00:00:00

Երեւանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, վարորդը մահացել է

14:23, 06 հունվար 2020 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 6-ին, Երեւանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Այս մասին տեղեկացնում է «Shamshyan.com» կայքը։ Առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցում «Mercedes» մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել եւ բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 11 բժիշկների հերթապահ բրիգադը։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց արձանագրվել է սրտի կանգ։ Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր