00:00:00

Նիկոլ Փաշինյանը` շոկային տեղկեկատվության մասին

11:24, 19 դեկտեմբեր 2019

ՀՀ  կառավարության  այսօրվա  նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ՝ իր գնահատմամբ շոկային տեղկեկատվությանը՝ նորածինների ապօրինի որդեգրման դեպքերին: Նա ասաց, որ երբ ահազանգեր էին ստանում և խորհրակցություն անցկացնում այս հարցերի շուրջ չէին կարող մտածել, որ նման բացահայտումներ կլինեն: «Անկեղծ ասած մարդկայնորեն գուցե չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին ունենք ձերբալկալված անձիք: Իհարկե ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել և մարդը մեղավոր է միայն դատարանի որոշմամբ, բայց այնուամենայնվի, եթե նման գործողություններ արվել է, դա նշանակում է կա կասկածելու հիմքեր»,-ասաց նա: Վարչապետը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ կասկածները դառնալու են մեղադրանք առաջադրելու որոշում: Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ երկու շաբաթ առաջ մեկ հոգու այս գործով ձերբակալվել է և երեկ էլ չորս անձիք են ձերբակալվել: «Ապացույցների համակցությունը բավարար է այս պահին մեղարդանք առաջադրելու՝ 167 հոդվածի երկորրոդ մասով, որն է ծնողներից երեխաներին ապօրինի բաժանալը: Ունենք բավարար ապացույցների համակցություն, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ և սկսած այդ անձանց պաշտոնավորման օրվանից՝ 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերը առգրավվել են, ենթարվլելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձքանց ուղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ»,-ասաց նա և հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը կառաջարդվի մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ գործը էմոցիոնալ արձագանք է առաջացրել, բայց կարևորեց որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների: «Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահում և պատահել, որ ՀՀ-ում նման մեխանիզմն կարող է լինել և գործել: Այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել և մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականանցնելու համար, որ բոլոր մետաստազներով բացահայտվի: Ուզում եմ խոստովանել, որ շատ դեպքում ստացած ահազանգերը ճիշտն ասած երբեմն ոչ այդքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց գուցե մեր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր կասկածները պետք է փարատվեն և իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր