00:00:00

Շիրակի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն եւ «Rang Rover»-ը. վարորդներից մեկի վիճակը ծանր է

11:20, 19 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 18-ին, ժամը 21:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Վազգեն Ս., ծնված 1995 թ.) եւ «Rang Rover» (վարորդ՝ Գարիկ Շ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Վազգեն Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գարիկ Շ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր