00:00:00

«Ժողովուրդ». Կադրային ջա՞րդ ԱԻՆ-ում․ աշխատակիցները դատի են տվել նախարարությանը

14:00, 19 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա էլ ՀՀ ԱԻՆ նախկին աշխատակիցներն են դատի տվել նախարարությանը` պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ ինչ-որ մարդիկ են «աշխատում», ովքեր ուղղորդում են այնպիսի գործողություններ, որպեսզի ամեն կերպ վարկաբեկեն Ցոլակյանին ու նրա կայացրած որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահին դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը եւ ԱԻՆ աշխատակից Կարեն Գեւորգյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզելու համար, թե ինչ է կատարվում նախարարությունում: «Ես որեւէ նման տեղեկություն չունեմ` դատական հայցերի հետ կապված: Ի՞նչ կադրային ջարդի մասին կարող է խոսքը լինել, նման բան չկա: Եթե որեւէ սխալ արարք թույլատրվել է, աշխատանքից ազատում եղել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր