00:00:00

Կոտայքի մարզում բախվել են ՊՆ և ՔԿՀ աշխատակիցների ավտոմեքենաները

23:05, 18 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արկադի Ենգիբարյանի վարած Opel մակնիշի 35 CT 540 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Ժամհարյանի վարած Ford մակնիշի 36 PG 358 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից մեկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության, մյուսն էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր