00:00:00

«Գոլդեն Փելիս»-ը՝ իշխանության հավաքատեղին կդառնա՞

21:59, 18 դեկտեմբեր 2019

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին պետք է տեղի ունենար «Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը, սակայն համաձայն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառման աճուրդը տեղի չի ունենա։ Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է որոշել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 19 հազար 758 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների, 1,38 հեկտար հողամասի, ինչպես նաև 3 հազար 257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված էր 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ։ Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ դրանից հետո Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը պարբերաբար հայտարարում էր, թե հյուրանոցային համալիրը գնելու ցանկություն հայտնողներ կան, որոնք հիմնականում դրսի ներդրողներ են։ Հիմա էլ Բաբայանը նույնն է կրկնում, հետաքրքրվողներ կան, ուղղակի չեն հասցրել հայտը լրացնել։ Մասնավորապես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաբայանը հայտնել էր, թե աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են: Որպես մտափոխության հնարավոր պատճառ էլ նշվում է բարձր գինը։ Իրականում սակայն իշխանությունը նպատակ չի էլ ունեցել աճուրդի միջոցով ուրիշին հանձնել թանկարժեք նվերը։ Irakanum.am-ին հասած տեղեկություններով Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» -ը իշխանությունը նպատակ ունի տնօրինել յուրայինների միջոցով։ Սա ըստ էության չի թաքցրել նաեւ ինքը՝ Նարեկ Բաբայանը, հայտնելով, թե բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»: Բնականաբար հենց այս սցենարն էլ կգործի եւ արդյունքում «Գոլդեն Փելիս»-ը կդառնա իշխանության հավաքատեղին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր