00:00:00

Հայտնի է, թե որքան է կազմում Վրաստանի պարտքը Հայաստանի նկատմամբ

00:36, 19 դեկտեմբեր 2019 Տնտեսություն

Վրացական Business Грузия պարբերականը Վրաստանի պետական պարտքի մասին նյութ է հրապարակել, որում նշվում է, որ այն ընդհանուր առմամբ կազմում է 5.4 մլրդ դոլար: Նշվում է, որ Վրաստանի խոշորագույն վարկատուներն են Ասիական զարգացման բանկը ($1,1 մլրդ), Համաշխարհային բանկը ($978 մլն) և Վերակառուցման եվրոպական բանկը ($910 մլն): Ինչպես փոխանցում է rusarminfo-ն, որպես Վրաստանի խոշորագույն վարկատու երկրներ հոդվածում նշվում են Գերմանիան ($322 մլն), Ֆրանսիան ($238 մլն), Ճապոնիան ($219 մլն), Ռուսաստանը ($54 մլն): Պարբերականի տվյալներով՝ Վրաստանի վարկատու երկրների թվում է նաև Հայաստանը: Թբիլիսիի պարտքը Երևանի նկատմամբ կազմում է 22.384 մլն լարի կամ 7.7 մլն դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր