00:00:00

Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք

18:24, 18 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը: Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ: Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, եւ համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ: Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են,  եւ դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն: Կառավարության 2019 թվականի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար: Շահած ծրագրի  արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տասը մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման եւ կառուցման ծրագրեր են իրականացվում Կոտայքում: Երեք համայնքներում՝ Արամուսում, Վերին Պտղնիում եւ Գեղաշենում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզներ: Ամենակարճ ժամկետներում մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների  համար գերնպատակ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր