00:00:00

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը

17:39, 18 դեկտեմբեր 2019

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: «Մենք համաձայն ենք, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ուժային լուծում: Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումներն: Մենք ռուսական կողմից ափսոսանք հայտնեցինք, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից»,- ասաց Կոսաչովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր