00:00:00

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. պատվիրակության կազմում ընդգրկված է 28 մարդ

15:45, 18 դեկտեմբեր 2019

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-ին Սանկտ պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողները, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը: Բացի այդ, Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 18-20-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը: Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր