00:00:00

Վճռաբեկ դատարանում տեղի կունենա Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստ

15:17, 18 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 20-ին՝ ուրբաթ օրը, ՀՀ Վճռաբեկ դատարանում նշանակվել է դատական նիստ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով: Ինչպես հայտնի է՝ առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ։ Հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Այս նիստի ընթացքում կքննվի նաեւ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի եւ Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքները։ Բողոքները դատարան էին ներկայացվել դեռ նախորդ տարվա օգոստոս ամսին։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել նրանց։ Սույն գործով անցնող Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Ներսես Պողոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը և Հրայր Թոփչյանը եւս ազատ արձակվեցին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր