00:00:00

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

11:29, 18 դեկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։ Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։ Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։ Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն ու եզրակացությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր