00:00:00

«Ժողովուրդ». Նոր զարգացումներ Գագիկ Խաչատրյանի գործով. Նոր մարդիկ են ներգրավվում. Փոխնախարարի են հարցաքննել

14:04, 18 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող քրեական գործից: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում հարցաքննել են ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին, ում անունը կապված է եղել քրեական գործով անցնող ընկերություններից մեկի հետ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց հրապարակային բարձրաձայնումներից մեկը. մի խումբ մաքսային աշխատակիցներ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, որտեղ նշվում էր, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ «պապկաներով» ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար եւ այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին: Այսպիսով, օրեցօր նոր մարդիկ եւ հանգամանքներ են ներգրավվում ՊԵԿ նախկին նախագահի քրեական գործում, սակայն դեռ նախաքննական մարմինը տեղեկություններ չի հայտնում գործի քննության ընթացքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, եւ գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշեցնենք նաեւ, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր