00:00:00

«Հրապարակ». ԱԺ-ն Կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը. Սիսակ Գաբրիելյանը՝ «Իմ քայլի» փլուզման մասին

13:43, 18 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը»,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմա ի՞նչ, իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ՞։ «Խմբակցությունը, այո, կարող է հենարանը լինել՝  իր քաղաքական թիմն է, իր ընտրած վարչապետն է, բա, ուրեմն, հենարանն է, բայց ԱԺ-ն չի սահմանափակվում միայն «Իմ քայլը» խմբակցությամբ»: Իսկ կարո՞ղ է տենդենցը շարունակվել` դուք մերժեք կառավարության բերած նախագծերը, ինչպես, ասենք, դեղերի օրինագծի դեպքում եղավ։ «Այդ տենդենցը մեզանում եղել է առաջին օրվանից՝ վարչապետի ներկայացրած թեկնածու չենք ընտրել` ՏՄՊՊՀ-ի թեկնածուին նկատի ունեմ։ Շատ նախագծեր մերժում ենք կամ՝ հակառակը»: Չե՞ք վախենում, որ տենդենցը վերածվի օրինաչափության, ֆրակցիան փլուզվի` միասնական քաղաքական գծի բացակայության պատճառով։ «Ես նման խնդիր չեմ տեսնում»: Իսկ եթե իրականությունն այլ բան ապացուցե՞ց։ «Դե, եթե իրականությունն այլ բան ապացուցեց, ուրեմն կստացվի, որ իրականությունն այլ բան ապացուցեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր