00:00:00

Փաշինյանի դստեր մեքենան գնվել է անվտանգության ապահովման համար․ Վլադիմիր Կարապետյան

21:59, 17 դեկտեմբեր 2019

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինայնի համար գնված նոր ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին, Politik.am-ի՝ «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, նշել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու է պետական պաշտոն չզբաղեցնող անձի համար ծառայողական մեքենա գնվել՝ Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային միջոցներ կարող են տրամադրվել նաև վարչապետի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին:«Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ հղում անելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր