00:00:00

Արմեն Մուրադյանն ըննդեմ Արսեն Թորոսյանի նիստը հետաձգվեց

17:09, 17 դեկտեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ,  այսoր հետաձգվեց  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։ Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում հայտնեց, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ: Արսեն Թորոսյանը հայտարարել է նաև, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։ Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները», - նշեց Մուրադյանի ներկայացուցիչը։ Բացի այս, հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը, սակայն, հայտարարեց, թե պահանջներն անհիմն են ու ենթակա են մերժման։ Դատավոր Գրիգորի Վարդանյանը հետաձգեց դատական նիստը պատճառով, որ հաջորդ դատական նիստին ապահովվի նաև Հանրային հեռտուստաընկերության ներկայացուցչի մասնակցությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2020 թվականի ապրիլի 8-ին՝ 11։50-ին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր