00:00:00

Ֆինանսների նախարարությունում հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով

17:27, 17 դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաեւ գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը: Այնուհետեւ Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն եւ ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին եւ առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին եւ ֆինանսական ոլորտի այլ թեմաների:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր