00:00:00

Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետվերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

16:14, 17 դեկտեմբեր 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Նախարարությունից  հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու եւ ջերմ հյուրընկալության համար, այնուհետեւ գործընկերոջ հետ քննարկել է  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին եւ միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին: Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր