00:00:00

«Ժողովուրդ». Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումը բուռն է եղել․ մանրամասներ

09:52, 17 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումները բավականին ակտիվ են անցել: Մենք տեղեկացանք, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել, եւ բացի ջերմուկցիներից, քննարկմանը մասնակցել են նաեւ այլ քաղաքների բնակիչներ: Ավելին, մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը: Ինչպես հայտնի է, հանրային քննարկման թեման Ամուլսարի տարածքում գտնվող գույքի ձմեռացմանը թույլտվություն տալու մասին հարցն էր: Հանրային քննարկման ժամանակ հարցը դրվեց քվեարկության, եւ բոլորը միաձայն դեմ արտահայտվեցին թույլտվություն տալուն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր