00:00:00

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար

10:13, 17 դեկտեմբեր 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր