00:00:00

«Բուռնաշը սուտ մատնություն է արել». Ռուբեն Հայրապետյան

23:16, 16 դեկտեմբեր 2019

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ «Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ սուտ մատնության մեջ մեղադրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, որեւէ մեկը ոչ իմ, ոչ իմ աշխատակիցների հետ որեւէ բան չի խոսել, ուղղակի խուզարկության օրը փաստաբաններից ենք իմացել, թե ինչի մասին է խոսքը…Ես էլ ասում եմ՝ միգուցե անփութորեն ինչ-որ բաներ եղել են, բայց միտումնավոր չի եղել, ես չեմ համարում, որ տասնյակ միլիոններ ներդրած մարդը կարող է մեկ միլիոն դոլար չարաշահել»: Հայրապետյանի խոսքով՝  իրեն դեռեւս չեն հարցաքննել: Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, եւ իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Ըստ նույն, աղբյուրի, իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է: «Պետբյուջեի՞ց»,-հաղորդման ժամանակ զարմացավ Ռուբեն Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը, հավելելով,  որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր