00:00:00

Հայրապետյանի կոշտ արձագանքը՝ Սուքիասյանին և Քոչարյանին

23:06, 16 դեկտեմբեր 2019

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի հեռակա բանավեճը շարունակվում է: Հիշեցնենք, որ օրեր առաջ հյուրընկալվելով «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարին Հայրապետյանը սկանդալային հայտարարություն էր արել Սուքիասյանի վերաբերյալ: Վերջինս պատասխանել էր ՀՖՖ նախկին նախագահին: Այսօր արդեն՝ «Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, երբ Աննա Իսրայելյանը Հայրապետյանին  փորձեց հարց ուղղել Խաչատուր Սուքիասյանի պատասխանի վերաբերյալ, Հայրապետյանը չթողեց հարցն ավարտել եւ միանգամից հայտարարեց. «Էդ ղզիկի մասին ես ոչ մի բան չեմ խոսում»: Հաղորդման ընթացքում Ռուբեն Հայրապետյանը կոշտ պատասխանեց նաեւ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: «Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել  անի»: Այսօր` դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը`  խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին: «Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ եւ անդոնին  ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը:  Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել:  Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը (նկատի ունի՝  ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրելը՝  խմբ.):   Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել  անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա  այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,- ասաց նա: Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել: «Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ,  դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել:  Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է  թիմի անդամ լինել»,- հաղորդման ժամանակ ասաց Հայրապետյանը: Նշենք, որ օրեր առաջ իր Ռուբեն Հայրապետյանը սկանդալային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն միջնորդավորված հորդորել է  հեռանալ  երկրից, քանի որ  ձերբակալելու հրաման կա: Անդրանիկ Քոչարյանն էլ,  ի պատասխան այս հայտարության, ասել  էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր