00:00:00

Երեւանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

22:37, 16 դեկտեմբեր 2019

Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Այս մասին գրված է Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Աղբյուրի տեղեկացմամբ, դեռևս 2000-ականների սկզբին են Արտո Չաքմաքչյանին խոստացել «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին: Արձանի ձուլման և տեղադրման ծախսերը կհոգա ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր