00:00:00

Շղթայական ավտովթար Չարենցի փողոցում. տուժածներ չկան

22:25, 16 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14։15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» (վարորդ՝ Հակոբ Ս., 1996 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Վ., 2001 թ.), «Toyota Land Cruiser TXL» և «Suzuki Fx4» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Փրկարարները հոսանքազրկել են «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր