00:00:00

Արթուր Վանեցյանի որդին մոտ օրերս բանակ կզորակոչվի

21:47, 16 դեկտեմբեր 2019

Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի եւ կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների եւ իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչեւ Ամանոր։ Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նանա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար եւ այնտեղ տղաները տղամարդ են դառնում ու ստանում են այն, ինչ հնարավոր չէ տալ ընտանիքում, մանավանդ՝ բարեկեցիկ ընտանիքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր