00:00:00

Երևանում գույքի ու հողի հարկերը քաղաքացիները կարող են վճարել ցանկացած վարչական շրջանում. քաղաքապետարան

21:19, 16 դեկտեմբեր 2019

Այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքի, որ հատվածում է գտնվում հարկատուի գույքը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել: Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները: Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր