00:00:00

Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը

20:27, 16 դեկտեմբեր 2019

Տերունական աղոթք, զինվորական նվագախումբ, նաեւ հայկական ավանդական դհոլ-զուռնա, հուզված ծնողներ, տատիկ-պապիկներ, ընկերների ու եղբայրների ուսերի բարձրությունից հավաքվածներին նայող 18-ամյա պատանիներ: Գյումրիում այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը: Առաջին օրը Հայոց բանակ մեկնողներին Գյումրին սովորության համաձայն ուրախ տրամադրությամբ, բաց սրտով եւ հետդարձի վստահ խոստումով նորակոչիկներին ճանապարհեց Մայր Հայաստան հուշահամալիրից: Այս տարի մինչ Ամանոր են մեկնում տղաները: Ըստ ՇՄ զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, դա իր հստակ բացատրությունն ունի: «Քանի որ հունվարը տոնական շատ օրեր ունի, չէինք հասցնում զորակոչը կազմակերպեինք, տեղափոխում էինք փետրվարին: Դրա համար որոշում կայացվեց ՊՆ եւ վարչապետի կողմից զորակոչը կազմակերպել դեկտեմբերին  16-ից»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր