00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին, քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

19:27, 16 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա շրջանակներում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ամփոփվել են համագործակցության բոլոր ուղղություններով 2017 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր