00:00:00

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

18:16, 16 դեկտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հյուրերը եւ Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց` երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել եւ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաեւ մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր