00:00:00

Թեժ իրավիճակ Երեւանի ավագանու նիստի ժամանակ

13:43, 16 դեկտեմբեր 2019

Այսօրվա Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ելույթից հետո թեժ իրավիճակ ստեղծվեց նիստերի դահլիճում: Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում անդրադառնում էր նախորդ հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե վտանգավոր թափոններն այսօր Նուբարաշենի աղբավայրում են թափվում: «Անկեղծորեն Ձեզ խնդրում և հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք: Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք և դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի և նախարարության: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոգրամներով կշռում են այդ աղբը... Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ»,- իր ելույթում ասաց Թեհմինա Վարդանյանը: Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը հայտարարեց, որ հարցի քննարկմանը այլ թեմայի անդրադառնալը կանոնակարգի կոպտագույն խախտում է, ինչից հետո Հայկ Մարությանը կոչ արեց՝ անջատեք Վարդանյանի խոսափողը: Արտահերթ ելույթի իրավունք խնդրեց նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Եթե ձեզ թվում է, թե դուք մեր ելույթները պետք է գրաքննեք և մեր խոսքը սահմանափակեք, ապա այդպիսի երևույթ չի եղել ոչ ազգային ժողովում՝ ՀՀԿ-ի ժամանակ, ոչ Երևանի ավագանիում՝ ՀՀԿ-ի ժամանակ և չի լինելու: Թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր