00:00:00

2008-ի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կոռուցման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 2 մլն դրամ

12:20, 16 դեկտեմբեր 2019

Երեւանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա Երեւանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանություն-ընդդիմություն դիմակայության հետեւանքով զոհվել են 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 ծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր