00:00:00

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր

11:37, 16 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Տավուշի մարզում, դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի եւ 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետեւանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր