00:00:00

25-ամյա աղջկա մահվան մեջ հայրը մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհուն

10:46, 16 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժ. Թ.-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր