00:00:00

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. Օրակարգում ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են եղել

10:16, 16 դեկտեմբեր 2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր: Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների եւ  քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր