00:00:00

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով․ անունը արդեն հայտնի է

18:59, 15 դեկտեմբեր 2019

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին։ Այս մասին ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը հայտարարություն է տարածել։ «ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետեւյալ դրույթների վրա. -Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը, -սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը, -կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը, -զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը, -վերաբնակեցման համակարգված, լայնածավալ եւ հետեւողական իրականացումը, -«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության եւ անվտանգության  համակարգի կատարելագործումը: Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման եւ այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր