Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: